Գարսիա մարկեսի նամակի վերլուծություն

Գաբրիել Գարսիա Մարկեզ <<Նամակ մահվանից առաջ>>:    Նամակը մեծ մասամբ ճիշտ է, բայց համամիտ չեմ այն մտքի հետ, որ ասում է, եթե այսօր չանես այն, ինչ պետք է անես, ապա վաղը նույնը կլինի: Մարդ կարող է այսօր համարձակություն չի ունենում անելու այն ինչ կարող է անել վաղը: Գարսիան չգիտի, թե վաղը ինչ կլինի տվյալ մարդու հետ, նա իր սեփական փորձից է ասում, որ եթե այսօր չանես, ապա վաղն էլ չես անի: Բայց կան մարդիկ ովքեր վաղը այդ համարձակությունը կունենան և կանեն այն, ինչ չարեցին երեկ: Գարսիան իր նամակում գրել է, որ եթե իմանար, որ շուտ է մեռնելու, ապա ամեն օր բոլորին կասեր, որ սիրում է իրենց: Նա այդպես է ասում, որովհետև ժամանակ չունեցավ այդ ամենը անելու, նա շատ լուրջ հիվանդ էր, նա երկու շատ լուրջ վիրահատություններ տարավ, բայց անօգուտ: Նա կորցրեց իր հիշողությունը և դրա համար էլ չկարողացավ իր հարազատների հետ վայելել կյանքը:

Կարևոր մտքեր Գարսիա մարկեսի նամակից

«Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան:

Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:

Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչոր բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասեսկներես”, “խնդրեմ”, “շնորհակալությունև սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»:

 

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Մարկեզ

Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թ. մարտի-6 ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում։ Գաբրիելի ծնվելուց հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք։1929 թ. հունվարին նրա ծնողները տեղափոխվում են Սուկրե։ Մարկեսը մնում է Արակատակայում, ուր նրան դաստիարակում են մայրական կողմից տատն ու պապը։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։ Երբ բոլորում է Մարկեսի 9 տարին, մահանում է նրա պապը և Գաբրիելը տեղափոխվում է ծնողների մոտ՝ Սուկրե։

Հեղինակային կրթական ծրագրում ի՞նչն են գնահատում ծրագրի սովորողները

«Գնահատում եմ այն, ինչ ձեռք եմ բերել: Ու այս ամենն արդեն երազանք չէ. ամեն ինչ իրականացել ու իրականանում է: Հերթական անգամ ու հերթական քայլերով գնում ենք ու ամեն անգամ` մի նոր արահետով: Ինչո՞ւ էսպես սկսեցի նյութս, երևի սկսեցիք մտածել: Բացատրեմ՝ ինչու, սա արդեն իմ ուսումնական գործունեության մեջ հերթական նվաճումն է և հերթական փորձը: Առաջ կարծում էի, թե հեռուստացույցի այդ կոկիկ խցիկի մեջ միայն հատուկենտ մարդիկ են հայտնվում, խոսում, քննարկում և այլն: Բայց արի ու տես, որ մի օր էլ դու ես հայտնվում այդքան ցանկալի տուփում, որտեղից երևում է հանդիսատեսը: Երբ նոր էի որոշել լրագրող դառնալ, ցանկությունս մեծ էր մի օր էլ ինձ այդ խցիկից տեսնելու, ու այսօր արդեն դա երազանք կամ ուղղակի ցանկություն չէ, այլ իրականություն: Կրթահամալիրում ֆորմալ կրթությունից անցում կատարելով դեպի զուգընթաց կազմակերպվող  ոչ ֆորմալը` այլընտրանքայինն ու իրականը, հասկանում ես, որ կյանքդ 180 աստիճանով փոխում է: Դու սկսում ես հնից բացի տեսնել նորը, նորից բացի տեսնել ժամանակակիցը, իսկ դրանից այն կողմ լինել այդ նորի ու ժամանակակցի մեջ ու ստեղծել քոնը: Երբ այլընտրանքային կրթության հետևորդ ես, հասկանում ու գիտակցում ես առավելությունները և, դրանցից օգտվելով, դառնում գիտակից, կիրթ ու վստահ և ամենակարևորը՝ փորձառու: Փորձառությունը ամենակարևորն է: Երբ սովորում ես հասարակ՝ ավանդական համակարգով, մատյանի վերևից կարդալով հասնում են անվանդ, ու դու սկսում ես պատմել երեկ գիշերը սովորածդ դասը, որը մի երկու օրից մոռացության է մատնվելու, հասկանում ես, որ գիտելիքն ու օգուտը քիչ են, կամ չկան: Իսկ երբ ինքդ ես լինում այդ դասի մեջ, ինքդ ես փորփրում այն և ռեպորտաժի, նյութի, հոդվածի տեսքով յուրացնում, այն հետագայում էլ դժվար մոռանաս: Եվ հենց այս եռանկյունու անկյունների գումարից է ծնվում կարևորը` գիտելիքը: Հասարակից պետք է անցում կատարել, մի քայլ առաջ, գնալ, լինել ոչ ֆորմալ կրթության մեջ ու գիտելիքը կառուցել ամուր հիմքերի վրա: Իմ՝ կրթահամալիրում ընտրածս մասնագիտության մեջ, փորձ եմ ձեռք բերել և շարունակում եմ ձեռք բերել` հենց այլընտրանքային կրթության շնորհիվ: Երբ հասարակ դասը կարող է անցնել հեռուստաընկերությունում, ռադիոյում և այլն, երբ դասը վարում են տվյալ ոլորտի հայտնի մարդիկ` հաղորդավարներ, դերասաններ, գրողներ, հրապարակախոսներ, բլոգերներ ….: Հիմա, կարելի է ասել, ազատ ելումուտ եմ անում հեռուստաընկերություններում: Արդեն առաջարկներ եմ ստացել ու ստանում հաղորդաշարերին ոչ թե որպես հանդիսատես, այլ արդեն որպես բանախոս ներկայանալու: Մի քանի օր առաջ Արմենիա TV-ի «Մարդկային գործոն» հաղորդաշարի հյուրն էի: Նմանատիպ հաղորդաշարերն ու թոք շոուները սովորողներին հնարավորություններ են տալիս լայնամասշտաբ տեղեկանալու, պատկերացնելու, ուսումնասիրելու տարատեսակ երևույթներ, խնդիրներ և այսպիսին է առհասարակ այլընտրանքային ուսուցումը, երբ կրթությունը չի սահմանափակվում գրքով, դպրոցի շենքով: Հիմա ինձ մնում է շնորհակալություն հայտնել դպրոցիս` կրթահամալիրիս ինձ համար այսքան շատ դռներ բացելու համար, ես շնորհակալ եմ ինձ տված ազատության համար, որի շնորհիվ ես սովորել եմ ազատ ու անկաշկանդ ներկայանալ ամեն վայրում: Չեմ սիրում, երբ չեն գնահատում այն, ինչ ունեն՝ էդպես մի տեսակ ազնիվ չէ, իսկ հիմա՝ արդեն մեծի հայացքով, ամենայն ազնվությամբ գնահատում եմ ու շնորհակալություն ասում: Հաջողության ձգտող մարդուն միայն բանալիներ են պետք, որպիսի կարողանա իր առջև դրված դռների միջով անցնել: Շնորհակալ եմ այդ բանալիների համար, դրանք իմ կյանքում շատ բան են փոխել ու փոխում:

Իմ կարծիքը.

Շատ ճիշտ է գրված, իրոք մեր կրթահամալիրը բոլորի առջև մեծ հնարավորություններ է բացում ու մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից: Մեր կրթահամալիրի շնորհիվ է, որ ես հիմա գիտեմ շատ մոնտաժային ծրագրեր, որպես լրագրող ներկայացրել ու ներկայացնում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը շատ վայրերում: Միշտ այդպես էլ եղել է եթե կրթահամալիրից մի մարդ լինի ուսուցիչ, թե սովորող ուզեցել է մի նոր դուռ բացել, բայց չի ունեցել դռան բանալին կապ չունի, թե ինչ պատճառով կրթահամալիրը միշտ տվել է այդ մարդուն բանալին և այդ ամենը արել է մեծ սիրով: Մարդ պետք է ապրի, սովորի նույնիսկ խաղա ազատ անկաշկանդ: Մեզ կրթահամալիրը օգնում է բացել այն դռները որտեղ չկա ոչ մի խանգարող բան քո երազանքին հասնելու համար:

Շնորհակալություն հիանալի հոդվածի համար:

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Իմ կարծիքով Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերլանդը իրոք խենթ է, որովհետև այնպիսի մարդ չկա այս աշխարհում, որ մտածի, թե չկա երջանկություն և դժբախտություն: Չնայած այս ամենին նրա հետ իրոք համամիտ եմ, որ երբ մարդ անում է մի սխալ բան, կամ չի անում այն ինչ պետք է աներ ապա պատժվում է կրկնակի, իսկ նրա մնացած բոլոր մտքերը որոնք նամակում էին ճիշտ են: Մարդ չպետք է մտածի անցյալի կամ ապագայի մասին, չպետք է փորձի գուշաակի, թե ինչ կլինի նրա հետ վաղը նա պետք է ապրի ներկայով միայն ու միայն ներկայով: