Հարցազրույց

-Ողջույն ձեր անունը ինչպե՞ս է
-Անունս Աննա է, Աննա Ֆոգլիետա։
-Դուք իտալացի՞ եք
-Այո ես ապրում եմ Հռոմում։
-Դուք խոսում եք իտալերեն, ֆրանսերեն և…
-Բացի այդ լեզուներից ես նաև խոսում եմ անգլերեն և իսպաներեն։
-Դուք շիկահեր եք, ցածրահասակ նիհար և գեղեցիկ…Դուք սիրո՞ւմ եք պարել
-Այո, բայց ես սիրում եմ նաև երաժշտություն և թատրոն։
-Ժամանակակից թե՞ դասական երաժշտություն։
-Ես սիրում եմ և՛դասական, և՛ ժամանակակից երաժշտություն։
-Դուք սիրում եք ամերիկակա՞ն երաժշտություն:
-Այո հատկապես ջազ։

Կիլիկիայի իրավական համակարգը

FlagKilikia2
Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը, կազմվել է որպեսզի կարգավորվեն Կիլիկյան Հայաստանի հասարակական հարաբերությունները
Թեև հայկական թագավորության մեջ մինչ այդ գործում էին Մխիթար Գոշի դատաստանագիրքն ու «Անտիոքի ասիզները», սակայն չէին բավարարում պետության իրավական գործունեության պահանջները: Մխիթար Գոշի դատաստանագրքի կազմումից հետո անցած ժամանակահատվածում փոխվել էին ավատատիրական հարաբերությունները։ Բացի այդ, կիլիկյան հայերենի և այդ դատաստանագրքի լեզվի միջև առաջացած մեծ տարբերության պատճառով, այն դարձել էր անհասկանալի։ Սահմանափակ էին կիրառվում նաև ասիզները, հիմնականում՝ սյուզերեն-վասալ տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, որոնք Մխիթար Գոշի դատաստանագրքում սակավ են կիրառվել։
Աղբյուրագիտական տեսակետից Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը Մխիթար Գոշի դատաստանագիրքն է՝ Կիլիկիայի պայմաններին համապատասխան փոփոխված, կրճատված և գրաբարից կիլիկյան աշխ-արհաբարի թարգմանված։ Դատաստանագրքում հոդվածները, թեև ոչ խստագույն հետևողականությամբ, դասակարգվել են իրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորման սկզբունքով։
Ս։ Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի իրավաքաղաքական արժեքն ու պատմաճանաչողական նշանակությունն այն է, որ հաստատում է օրինականությունն ընդդեմ կամայականության, հաշվի առնելով, որ ուժեղ կենտրոնացված թագավորական իշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ՝ գտնելով, որ թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ու քաղաքական գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետական իշխանության հզորությամբ։
Սմբատ Սպարապետի Դատաստանագիրքը բովանդակությամբ ու առաջադեմ գաղափարներով առաջնակարգ տեղ է գրավում միջնադարյան իրավունքի հուշարձանների շարքում։ Հայտնի է Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի ձեռագրի երկու օրինակ, որոնք պահվում են Վենետիկի Մխիթարյանների գրադարանում և Մատենադարանում:

Առաջարկում եմ դիտել

Постер_фильма_«Бунтарка»_(2012)
http://tfilm.tv/22556-buntarka.html
Բարձր դասարանի աշակերտուհի Տառան, դպրոցում շատ համեստ և լռակյաց աղջիկ է, բայց, երբ նա դպրոցից հետո տուն է գալիս և մտնում իր սենյակ, լռակյաց և համեստ աղջկանից վերածվում է իրական աբստամբի: Նա իրեն հենց այդպես էլ անվանում է Աբստամբ, բացի իրենից այդ գաղտնիքը ժամանակի ընթացքում իմանում է նաև իր հայրը, որը Ամերիկայի գլխավոր ռադիո ընկերության, գլխավոր տնօրենն է և առաջարկում է, որ <>այսուհետ ելույթ ունենա տվյալ ռադիո ընկերությունում: Կկարողանա արդյոք մեր Աբստամբը հանել իր դիմակը և ցույց տալ աշխարհին, թե ով է նա իրականում կտեսնեք ֆիլմում:

Ֆիլմը ինձ շատ հետաքրքրեց: Ես ունեմ ծանոթներ և ընկերներ որոնք դպրոցում նույնպես համեստ և լռակյաց են, բայց հենց գալիս են տուն ուզում են ամբողջ աշխարհին հայտարարել այն ամենը, ինչը նրանց դուր չի գալիս, բայց այնպես որպեսզի ոչ ոք չհասկանա, թե այդ մարդը ով է: Ես կարող եմ վստահ ասել, որ ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի վերջում ինձ դուր եկավ այն պահը, երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին հաղթահարեց իր վախերը և դուրս եկավ բոլորի առաջ, ցույց տալով իր իրական դեմքը: Կարծում եմ ֆիլմում խորհուրդ էլ կա՝ կարողանալ հաղթահարել վախերդ: Հերոսուհին հաղթահարեց այն, դուրս եկավ բոլորի առաջ, լավ իմանալով, որ այդ ամենից հետո նրան կհեռացնեն դպրոցից աբստամբության համար: