Հոգևոր Հայաստան

 

Կարդալով Տերյանի <<Հոգևոր Հայաստան>> հոդվածը, մտածեցի, որ նա կարողանում էր ապագան տեսնել։Թե՛ 100 տարի առաջ, և, թե՛ հիմա էլ կարծում եմ ոչինչ չի փոխվել, իսկ, եթե ինչ-որ բաներ էլ փոխվել են ապա չնչին: Այն, որ մեր ժողովուրդը դժբախտ է, դա գիտեի, պատմությունը դա ինձ մի անգամ չէ, որ ապացուցել էր  բայց, երբեք չեմ մտածել, թե մեր ժողովուրդը թշվառ է, ու հիմա էլ չգիտեմ, թե ինչ կարծիք հայտնեմ: Այո պատմության ընթացքում մեզ վրա շատ են հարձակվել, մեզ շատ են կոտորել, ստրկացրել, և ինչ-որ չափով նաև ստորացրել, բայց մեր ժողովուրդը երբեք գլուխը չի՛ կախել, միշտ կռվել է իր ազատության համար, միշտ ցանկացել է ազատ լինել և ես համոզված եմ, որ ինչ էլ ուզում է լինի այդ փաստը չի անհետանալու, որովհետև այդ ազատության տենչը նստած է մեր արյան մեջ և եկել է մեր նախահայրերից: Սակայն, այդ տենչը, կոչը հիմա գնալով անհետանում է, բայց պետք չէ վախենալ, հիասթափվել, այո՛ հիմա քչերն են, որ իրոք հպարտանում են Հայաստանով, շատերը ուղղակի լքում են այն, բայց մենք՝ հայերս ովքեր Հայաստանում են չպետք է հուսահատվենք ու չպետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք մի լավ լուրի կամ իրադարձության:  Ո՛չ, մենք ինքներս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի ստեղծենք այն պետությունը որի մասին երզալ ենք արդեն շա՜տ շուտ ժամանակներից: Ցավոք սրտի հիմա Հայաստանում գրեթե չեն գնահատում ոչինչ, ոչ մի հոգևոր արժեք, երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայերը ընդհանրապես մոռացել են իրենց պատմությունը, հավատը, կրոնը, մոռացել են, թե ինչ դժարությունների միջով են անցել իրենց նախահայրերը, սալայն դա էլ ինձ չի խանգարում հավատալ որ կարևոր չէ, թե երբ, բայց Հայաստանը կվերադարձնի պատմության ընթացքում կորցրած ուժն ու հարգանքը։ և ես, որպես հայ, գիտեմ, թե ինչ պետք է անեմ դրա համար: Պետք է ցույց տամ աշխարհին մեր երկրի արժեքները, հոգևոր արժեքները, պետք է պատմեմ մեր պետության մասին, ցույց տամ նրա մշակույթը և այս դեպքում համոզված եմ, մենք կկարողանանք ստեղծել այն պետությունը, որի մասին երազում էինք դարերով՝ Հոգևոր Հայաստան:

Վահան Տերյան՝ Հոգևոր Հայաստան

 

Leave a comment